«Ձեր ընտրած վարչապետից մի երկու խոսք ասեք ,հա՛,ձեր, որովհետև ես ԴՐԱՆ չեմ ընտրել»․ Շուշան Պետրոսյան

Երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան պետրոսյանըն թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․

«Լավրովի հայ լինել-չլինելու մասին եք գրում:

Ինքը ինձ չի հուզում,ձեր ընտրած վարչապետից մի երկու խոսք ասեք ,հա՛,ձեր, որովհետև ես ԴՐԱՆ չեմ ընտրել ու արել եմ դա առանց աչքս թարթելու,ձեր ծագման պես էժան գրառումերի,սպառնալիքների վրայից անցնելով,այս օրը կանխազգալով։

Դե՞ սկսեք»։

Հիշեցնենք, որ Լավրովի հայտարարությանն արձագանքել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մասնավորապես շեշտելով՝ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության, որևէ արդյունավետ հանգրվանի հնարավոր չէ հասնել:

«Իհարկե, մենք բարձր ենք գնահատում Հայաստանի իշխանությունների բացառիկ դերակատարումն այս հարցում, բայց պետք է ընդունել, որ բանակցային սեղանին ներկայացված ցանկացած առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են Արցախի իշխանությունները: Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել։ Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ», — նշել է ԼՂ նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ