Խստացված սահմանափակումներ Մարալիկում, Ձորակապում և Վարդենիսում

Հաշվի առնելով, որ վերջին օրերին Շիրակի մարզի Մարալիկ, Ձորակապ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախներ՝ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ այդ համայնքների մուտքերի և ելքերի հատուկ ռեժիմ է սահմանվել։

Որոշման համաձայն՝ մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը համայնքի վարչական տարածք արգելվել է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։

Այսօրվա դրությամբ Մարալիկում և Ձորակապում վարակակիրների ընդհանուր թիվը 24-ն է, իսկ Վարդենիսում՝ 47-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ