Վարդենիս համայնքի Այրք գյուղի կոոպերատիվին հատկացվել է 3 նոր տրակտոր

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք գյուղի գյուղատնտեսական կոոպերատիվը պետական ծրագրի կողմից ստացել է անվավոր նորագույն երեք տրակտոր, որոնք արդեն կօգտագործի գարնանացանի եւ տարվա գյուղատնտեսական այլ աշխատանքների համար:

Ինչպե  տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության  «Համայնքերի գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի գրասենյակի» Գեղարքունքի մարզի ծրագրերի համակարգող Խորեն Բադալյանը, Այրք գյուղին հատկացվված տրակտորներն արդեն պատրաստ են՝ գարնանացան եւ այլ կարգի աշխատանքներում ներգրավվելու, քանի որ գյուղգործիքները կոոպերատիվին տրամադրվել էին նախորդ տարվա ընթացքում:

«Բացի գյուղտեխնիկայի տրամադրումը, Այրքում նախորդ տարի պետության կողմից իրականացվել է արոտների ջրարբիացման ծրագիր: Կառուցվել է 1 խմոց, փարախ եւ անասնապահի տնակ: Ներդրվել է շուրջ 60 միլիոն դրամ:Նախօրոք կոոպերատիվը ստացել էր ծրագրով նախատեսված գյուղգործիքները, այնպես որ, հիմա արդեն տրակտորները կարող են ծառայություններ մատուցել տնտեսություններին:

Այս տարվա ընթացքում, մոտակա ամիսներին, արոտների ջրարբիացման ծրագրեր  կիրականացվեն Խաչաղբյուրում, Շատվանում, Ներքին Գետաշենում եւ Սեմյոնովկայում: 3 խմոց կտեղադրվի Խաչաղբյուրում, 2 խմոց՝ Շատվանում, մեկական՝ Ներքին Գետաշենում եւ Սեմյոնովկայում: Ընդհանուր առմամբ կջրարբիացվի մոտ 4 հազար հեկտար արոտ: Նույն ծրագրի շրջանակներում Ճամբարակ քաղաքի, Այգուտ, Աղբերք, Սեմյոնովկա, Լճաշեն, Սարուխան, Վարդենիկ, Շատվան, Արծվանիստ գյուղերի կոոպերատիվները կստանան նորագույն գյուղատնտեսական տեխնիկաներ»,-ներկայացրեց Խորեն Բադալյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ