Դավիթաշեն վարչական շրջանի ստորաբաժանման շնորհիվ բետոնապատ սիզամարգերը նոր կյանք են ստանում

Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Դավիթաշեն վարչական շրջանի ստորաբաժանման շնորհիվ բետոնապատ սիզամարգերը նոր կյանք են ստանում: Ժամանակին հողը բետոնով փոխարինած տարածքները կրկին հողով են պատվում, ավելին՝ նոր թփեր են տնկվում:

Նախկինում այդ հատվածներում կրպակներ են եղել:

Հիշեցնենք, որ մինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ջանք ու եռանդ չխնայելով փորձում է վերադարձնել Երևանի երբեմնի կանաչապատ տարածքները՝ վանդալները ոչնչացնում են տնկիները: Կիպարիսների և թույաների գողությանը հաջորդել է սոճիներինը: Կրկին վնաս է հասցվել Երևանի կանաչապատ տարածքներին: Այն, որ բնությունը կարող է վրեժխնդիր լինել մարդուց՝ իրեն հասցրած վնասների համար, բոլորը չէ, որ գիտակցել են: Գողություն կատարելու միտքը մարդու ձեռքերը երկարացրել է նորատունկ ծառերի վրա:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն առավոտյան նկատել են, որ «Օղակաձև» զբոսայգու վեցերորդ հատվածի տարածքից գողացել են երեկ տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը:

Ոմանք՝ ծառերին ապօրինի տիրանալու գայթակղությանը մեկ օր էլ չդիմացան: Նշենք, որ ասեղնատերևավոր տեսակները տեղափոխման առանձնահատուկ եղանակներ ունեն, ինչը գողացողը չի կարող պահպանել: Հետևաբար՝ գողացված ծառերը դատապարտված են չորացման: Հավելենք, որ այդ ծառերը, շնորհիվ իրենց ֆիտոնցիդների, օդը մաքրում են բակտերիաներից և բազմազան միկրոբներից: Միաժամանակ մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ թթվածին:

✅Բետոնի փոխարեն՝ կրկին ծառեր ու թփեր👌🏻👍🏻🌳🌱🌺«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Դավիթաշեն վարչական…

Posted by «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» on Tuesday, April 21, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ