Ծառի գողը գող չէ՞․ Նախօրեին տնկած ծառերն այսօր արդեն չկան

Մինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ջանք ու եռանդ չխնայելով փորձում է վերադարձնել Երևանի երբեմնի կանաչապատ տարածքները՝ վանդալները ոչնչացնում են տնկիները:

Կիպարիսների և թույաների գողությանը հաջորդել է սոճիներինը: Կրկին վնաս է հասցվել Երևանի կանաչապատ տարածքներին: Այն, որ բնությունը կարող է վրեժխնդիր լինել մարդուց՝ իրեն հասցրած վնասների համար, բոլորը չէ, որ գիտակցել են: Գողություն կատարելու միտքը մարդու ձեռքերը երկարացրել է նորատունկ ծառերի վրա: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն առավոտյան նկատել են, որ «Օղակաձև» զբոսայգու վեցերորդ հատվածի տարածքից գողացել են երեկ տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը:

Ոմանք՝ ծառերին ապօրինի տիրանալու գայթակղությանը մեկ օր էլ չդիմացան: Նշենք, որ ասեղնատերևավոր տեսակները տեղափոխման առանձնահատուկ եղանակներ ունեն, ինչը գողացողը չի կարող պահպանել: Հետևաբար՝ գողացված ծառերը դատապարտված են չորացման: Հավելենք, որ այդ ծառերը, շնորհիվ իրենց ֆիտոնցիդների, օդը մաքրում են բակտերիաներից և բազմազան միկրոբներից: Միաժամանակ մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ թթվածին:

‼️Ծառի գողը գող չէ՞ ‼️❌Նախօրեին տնկած ծառերն այսօր արդեն չկան🚫🆘Մինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»…

Posted by «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» on Tuesday, April 21, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ