Թափվող սակուրա ու սզնի՝ Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժված սրճարանների տեղում

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ դեկորատիվ ծառեր են տնկվել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից կանաչ տարածքներում, որտեղից արդեն 1 տարի առաջ ապամոնտաժվել էր մի քանի սրճարան։

«Թխկենի կարմիր, գնդաձև կատալպա, թափվող սակուրա ու սզնի ծառատեսակները կզարդարեն Կենտրոնը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դեկորատիվ ծառեր է տնկել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից կանաչ տարածքներում: Դրանք կգեղեցկացնեն նաև ապամոնտաժված սրճարանների տարածքները»,- ասված է ՀՈԱԿ-ի գրառման մեջ:

🌳🌱 Ծառեր՝ ապամոնտաժված սրճարանների տեղում կամ՝ կանաչ հեղափոխություն Կենտրոնում 🌷🌺💐Թխկենի կարմիր, գնդաձև կատալպա,…

Posted by «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» on Wednesday, April 22, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ