Արարատի մարզի միայնակ տարեցներին սննդի փաթեթներ են բաժանվել

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Արարատի մարզպետարանի աջակցությամբ Արտաշատ քաղաքի և 36 համայնքների միայնակ տարեցներին և խոցելի ընտանիքներին բաժանել է առաջին անհրաժեշտության 418 սննդի փաթեթ։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:

Փաթեթներն ընտանիքներին են հասցրել մարզի կամավորները։

Առաջիկայում ընկերությունն օգնություն կտրամադրի նաև մարզի մյուս տարածաշրջանների անապահով ընտանիքներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ