Ռուսաստանի հայերի միությունը Շիրակի մարզին տրամադրել է 2000 սննդային փաթեթներ։ 1500 սննդային փաթեթները բաշխվելու են գյուղական համայնքներում:
«Փաթեթները տրամադրվել են մարզի բոլոր համայնքներին` ըստ բնակչության թվի: Նախապես ներկայացված ցուցակներ չեն եղել, ամեն համայնք փաթեթները կտրամադրի առավել խոցելի և կարիքավոր ընտանիքներին:
Գործընթացը կազմակերպվում է առավել թափանցիկ, հետագայում մենք դոնոր կազմակերպությանը կփոխանցենք բոլոր համայնքներից ստացված ցուցակները, որոնք կենթարկվեն մոնիթորինգի»,- SHANTNEW.am-ի զրույցում ասել է Շիրակի մարզպետի խորհրդական Տիգրան Մինասյանը:
400 սննդային փաթեթներ կտրամադրվեն «Պարենային շտապօգնություն» ծրագրին՝ գրանցված շահառուներին հատկացնելու նպատակով, իսկ 100-ը՝ Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկությանը։