Երկշաբաթյա առցանց դասընթաց աշխատանք փնտրողների համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը իրականացնում է երկշաբաթյա առցանց դասընթաց աշխատանք փնտրողների համար, տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը։

Դասընթացը բաղկացած է 5 մոդուլից՝ ինքնաճանաչում, աշխատանքի որոնում, ինչպես դիմել գործատուին, հարցազրույց, աշխատանքի առաջարկ և ամփոփում:

Դասընթացի նպատակն է աջակցել մարդկանց՝ ձեռք բերել աշխատանք փնտրելու հմտություններ, որոնք կօգնեն սեփական նախասիրություններին և հմտություններին համապատասխան աշխատանք գտնելու հարցում:

Դասընթացի մասնակցության հայտը պետք է  լրացնել մինչև ս.թ. ապրիլի 23-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ