Հակաճգնաժամային միջոցառումների մեջ հղիների մասով ծրագիրը կիսահղի ծրագիր է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այստեղ ակնհայտ անհամաչափություն կա: Ասենք հղի ուսուցչուհի է, 24 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ինքը չի համարվում շահառու, բայց իր հարեւանը, որի ամուսինը պայմանագրային ծառայող է, ստանում է 170 հազար դրամ աշխատավարձ, նա շահառու է:
Այդքան մեծ չեն հղիություն ունեցող կանայք, եկեք այս հարցում տարբերակված մոտեցում չցուցաբերենք»,-ընդգծեց նա:
Նշենք, որ հակաճգնաժամային այդ միջոցառումը նախատեսում է ֆինանսական օժանդակություն հատկացնել աշխատանք չունեցող հղիներին, որոնց ամուսինները նույնպես չեն աշխատում: