Ապրիլի 21-ին, ժամը 18:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Դ., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորներ Նենսի Պ.-ն (ծնված 2004 թ.), Ամալյա Մ.-ն (ծնված 2004 թ.) և Արթուր Կ.-ն (ծնված 1991 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի ԲԿ», որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18:38-ին, մարել՝ 18:39-ին: Մասամբ այրվել է շարժիչի հատվածը: