Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի կրկնակի աճ․ վերջին տվյալները

Ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 72 նոր դեպք, ընդհանուր՝ 1473։

Բացասական արդյունք է արձանագրվել 14 966 թեստավորման դեպքում:

Այս պահին փաստացի բուժվում է 816 անձ։ Ապաքինվել է 633 անձ, 24 մարդ մահացել է:

«Կորոնավիրուսով վարակված թե՛ երեխաների, թե՛ հղիների առողջական վիճակը լավ է։ Նրանց մեջ չկան ծանր վիճակում գտնվողներ։ Ի դեպ, երեխաների և հղիների տվյալները երեկ երեկոյի իմ ունեցած տվյալներն են»,–ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` նորածինը, որի մայրը կորոնավիրուսով էր վարակված, թեստավորվել է, և նրա մոտ վարակ չի հայտնաբերվել։ Կնոջ մոտ նույնպես երկրորդ թեստը բացասական է եղել։

Նախարարը հայտնեց, որ կորոնավիրուսի ամբողջական վերացում առնվազն տեսանելի ապագայում չի լինելու։ Նա նշեց, որ իրենց խնդիրը վարակի աճի տեմպի նվազմանը հասնելն է։ Սա կբերի նրան, որ մարդիկ կբուժվեն, և նոր դեպքեր չլինելու պարագայում վարակը կվերանա։ Իհարկե, ըստ Թորոսյանի, սա շատ լավատեսական և ֆանտաստիկ սցենար է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ