Որքան գումար է այս պահին փոխանցվել կորոնավիրուսի հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարին

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 20.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 974,163,699.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3845:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 21-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1401-ի։

Ապաքինվել է 609 պացիենտ (ապրիլի 20-ի դրությամբ՝ 580)։ Ներկայում բուժում է ստանում 768 մարդ։

Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։

Ընդհանուր անցկացվել է 13929 թեստ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ