ՀՀ պարետ Տիգրան Ավինյան նոր որոշումը

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ ապրիլի 21-ին, նոր որոշում է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում մի շարք տնտեսվարողների նկատմամբ:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը եւ 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի` 2020 թվականի ապրիլի 14-ի №952-Ա եւ №953-Ա, 2020 թվականի ապրիլի 17-ի №1024-Ա եւ №1046-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 16- 19-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետեւյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Եվա եւ Սյուզի» ՍՊԸ՝ ք. Երեւան, Մաշտոցի 27.

2) «Պարույր Ռուբենյան» Ա/Ձ՝ ք. Երեւան, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 13/24.

3) «Մոստովիկ» ՍՊԸ՝ ՀՀ Արարատի մարզի Այնթափ համայնք.

4) «Արարատ-Ճանշին» ՍՊԸ՝ ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնք:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ