Դժվար է գտնել այնպիսի մեկին, ով չի սիրում կարտոֆիլ: Հայտնի է նաև, որ կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլն առաջինն ստացել են Հարավային Ամերիկայի հնդկացիները տեղական լեռնային մորմի տեսակներից: XVI դարում եվրոպացիներն առաջին անգամ այդ արտասովոր բույսը, որին բնիկները անվանում էին «պապա», բերել են Եվրոպա: Իսպանիայի, Իտալիայի բուսաբանական այգիներում սկզբում աճեցնում էին որպես գեղազարդիչ բույս՝ «պերուական գետնընկույզ» անվանումով: Իտալացիները նրա պալարները նմանեցնում էին գետնասնկի, որի համար սկզբում բույսն անվանեցին «տարտուֆֆոլի», այնուհետև՝ «տարտոֆել», Ռուսաստանում բառը հնչյունափոխվեց «կարտոֆելի»:
Իսկ այժմ ձեր ուշադրությանն ենք ներակայացնում մի բաղադրատոմս, որտեղ կցուցադրենք կարտոֆիլը տապակելու ամենահամեղ եղանակներից մեկը։
Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է․
- 1 կարտոֆիլ
- Ձիթապտղի ձեթ
- Ծովի աղ
- Հոլանդական պանիր
- Բեկոն
- Թթվասեր
Վերցնում ենք կարտոֆիլը և վերոնշյալ ձևով փորձում կտրատել կարտոֆիլը։
Վերջնական տեսքը ստանալուց հետո տեղավորեք այն փայլաթիթեղի վրա և վրան լցրեք ձիթապտղի ձեթ,ծովի աղ, այնուհետև ամբողջությամբ ծածկեք փայլաթիթեղով և տեղավորեք ջեռոց(2200C)։
Եփել մոտավորապես մեկ ժամ։Հանելուց հետո ավելացնել պանիրն ու բեկոնը, որ նախապես արդեն մարացրել էինք և կրկին 5 րոպե եփել ջեռոցում։
Բարի ախորժակ․