Մարտի կեսերից մինչ օրս Հայաստան է վերադարձել շուրջ 22 հազար քաղաքացի

Մարտի կեսերից մինչ օրս Հայաստան է վերադարձել շուրջ 22 հազար քաղաքացի,- պարետետան ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ Արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ Փոխնախարարի խոսքով, երկրների աշխարհագրությունը շատ լայն է։ Ադոնցը կարևոր Հայաստանի դեսպանությունների կատարած մեծ աշխատանքը։ Փոխնախարարն անդրադարձավ նաև «Դոմոդեդովո» օդանավակայանում տիրող իրավիճակին՝ նշելով, որ վերջին շրջանում երեք թռիչք է իրականացվել՝ ապրիլի 6-ին, 7-ին և 13-ին։

«Նաև երեկ և նախորդ օրը իրականացվեցին 2 թռիչք ռուսական այլ քաղաքներից՝ Կրասնոդարից և Դոնի Ռոստովից։ Դրանք իհարկե շարունակվելու են, մինչև վերջին ՀՀ քաղաքացին, որ ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան, չվերադառնա հայրենիք։ Որևէ մեկը չի մոռացվել։ Մենք պլանավորում ենք համապատասխան գործողություններ մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ։ Այդ քայլերը կիրականացվեն մոտ օրերս»,- նշեց Ադոնցը։

Պատասխանելով երեկ «Դոմոդեդովո» օդանավակայանից հայերին դուրս հանելու մասին հարցին՝ Ադոնցը հորդորեց մեր քաղաքացիներին հետևել և ենթարկվել այն կանոններին, որոնք առաջարկում են այն երկրները, որտեղ տվյալ պահին գտնվում են։ «Եթե պահպանվեն բոլոր թելադրվող կանոնները, ես վստահ եմ, որ որևէ խնդրի առաջ չենք կանգնի»,- նշեց փոխարտգործնախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ