«Դոմոդեդովոյի» տնօրինությունը իրենց չվերթին սպասող հայերին դուրս է հանել օդանավակայանից

«Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած հայերից մեկի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ տնօրինությունը իրենց չվերթին սպասող հայերին դուրս է հանել օդանավակայանից:

Նշենք, որ դեպի Երևան չվերթ չլինելու պատճառով ՀՀ քաղաքացիներն ապրիլի 12-ից մնացել են Ռուսաստանում՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում: Նրանք հրաժարվել են տեղափոխվել հյուրանոցներ, քանի որ կարծում են՝ եթե մնան օդանավակայանում, չվերթ լինելու դեպքում առաջնահերթ իրենք կվերադառնան:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ցուցակագրել է ՀՀ քաղաքացիներին, նրանց թիվը 268, որից 120-ը գիշերում է օդանավակայանում:

Ավելի վաղ՝ ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին, Մոսկվայից Հայաստան չվերթներ են եղել, որի ընթացքում ՀՀ է վերադարձել 260 քաղաքացի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ