Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր, ունենք 29 առողջացած, 2 մահ

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 21-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1401-ի։

Ապաքինվել է 609 պացիենտ (ապրիլի 20-ի դրությամբ՝ 580)։ Ներկայում բուժում է ստանում 768 մարդ։

Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։

Ընդհանուր անցկացվել է 13929 թեստ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ