Քիչ առաջ Գրիգորյանը պաշտոնական հայտարարություն էր տարածել, որով տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը պաշտոնից ազատվում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Եթե Խորհուրդն ընդունի Գրիգորյանի հրաժարականը, այնուհետև պետք է սահմանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման կարգը։
Մրցույթում հաղթող ճանաչված գործադիրը տնօրենը նույնպես նշանակվում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ մինչև 5 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ երկու օր է՝ Հանրային հեռուստաընկերությունը-կառավարությունը հակամարտության մեջ են. վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից հետո փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։
Ոչ միայն Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն է ազատման դիմում գրել, այլև ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանը, ինչպես նաև մի շարք այլ աշխատակիցներ:
Նշենք, որ Մարգարիտա Գրիգորյանը 2013թ է նշանակվել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն: