ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Ազատման դիմում էր գրել նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական