Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, խոսելով հիասթափությունների մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիասթափության աղբյուր կարող են լինել և Սփյուռքի մեր շատ սիրելի որոշ կառույցներ:
«Որովհետև բավականին երկար ժամանակ Սփյուռքի մի շարք կառույցներ եղել են միջնորդ Հայաստանի կառավարության և Սփյուռքի միջև խոսակցության: Այսօր այդ երևույթը փոխվում է, որովհետև այսօր ես հիմա խոսում եմ ու չկա բաժանում՝ ես Սփյուռքի հետ եմ խոսում, թե Հայաստանի: Այս ժամին ասենք Հայաստանն է ներգրավված, իսկ գիշերը ներգրավված կլինի Սփյուռքը:
Բայց ընդհանուր առմամբ կա կառուցվածքային մի պրոբլեմ, որը որքան շուտ արձնագրենք, այնքան ճշգրիտ կլինենք Սփյուռքի հետ մեր քաղաքականության մեջ: Օրինակ, 30-40 տարի առաջ Սփյուռքի 90 տոկոսը կապված էր այս կամ այն սփյուռքյան կազմակերպության հետ: Այսինքն ինստիտուցիոնալ կառուցվածք գոյություն ուներ: Վերջին 40 տարում, ինչ-որ տեղ դժբախտաբար այս տրամաբանությունը փոխվել է:
Հիմա հակառակն է, Սփյուռքի 10 տոկոսն է սփյուռքյան կազմակերպությունների տրամաբանության մեջ, իսկ 90 տոկոսը դուրս է մնացել այդ կառուցվածքային տրամաբանությունից: Որքան շուտ դա արձանագրենք, այնքան արդյունավետ կդարձնենք մեր հարաբերությունները Սփյուռքի հետ»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա վիճակն ավելի է բարդացնում խնդիրը: Հեղափոխությունից հետո, ըստ Փաինյանի, իրենք Սփյուռքի հետ խոսում են ուղիղ, ինչը լավ է. «Բայց դա իր հետ բերում է պրոբլեմներ»,-նշեց վարչապետը:
«Մեծ հիասթափության» մոդելավորումը։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, April 20, 2020