Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի բազմացումն արգելափակող դեղամիջոց
Հակառետրովիրուսային Նելֆինավիր դեղանյութն ունակ է արգելափակել SARS-CoV-2-ի բազմացումը։ Նման եզրակցության են եկել ճապոնացի գիտնականները։ Հետազոտության արդյունքները, հրապարակվել են bioRxiv գիտական էլեկտրոնային գրադարանում։
Գիտնականները ստուգել են հակառետրովիրուսային 9 դեղամիջոցների ազդեցությունը կորոնավիրուսի մասնիկների վրա։ Պարզվել է, որ ՄԻԱՎ-ի դեմ այլ դեղամիջոցների հետ օգտագործվող Նելֆինավիրն արդյունավետորեն կանգեցնում է վիրուսի բազմացումը՝ նույնիսկ փոքր չափաբաժնի կիրառման դեպքում։
Փորձագիտական եզրակացության մեջ ասվում է, որ Նելֆինավիրը պետք է ներառել կորոնավիրուսի դեմ պոտենցիալ արդյունավետ դեղամիջոցների ցանկում։
Գիտնականներն ընդգծել են, որ կորոնավիրուսի բուժման համար հաստատված միջոց չկա, այդ իսկ պատճառով պետք է հրատապ ուսումնասիրել ու գտնել, թե առկա հակավիրուսային միջոցներից որոնք են