Hraparak.am-ը գրում է. Երեկվանից, ինչպես հայտնի է, էջմիածնեցիները ճամփա են փակել ու ցույց են անում ընդդեմ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիոգրյանի ազտաման ։ Նրանք փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը, որ գեներալը չկարողանա մուտք գործել Էջմիածին։
Բայց նա, ինչպես տեղեկացանք, շատ հանգիստ հասել է տուն։ Ավելի կոնկրետ՝ նա այժմ գտնվում է Ակնալճի իր ամառազնոցում։
Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին իր ամառանոցում դիմավորողների մեջ եղել են նաև նրանք, որոնք ցուցմունք են տվել Գիգորյանի դեմ։ Մենք տեղեկացանք նաև, որ այս պահին Մանվել Գրիգորյանի տունը հսկում են ոստիկանները, երևի որ հանկարծ չփորձի խոչընդոտել նախաքննությանը։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել գրավի դիմաց, իսկ նախաքննությունը շարունակվում է։ Գրիգորյանի հետ են նաև նրա երեք դուստրերն ու կինը՝ Նազիկ Գրիգորյանը։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ