ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, թե Հայաստանում քանի ոստիկան է վարակվել կորոնավիրուսով, և քանիսն են մեկուսացված։
«124 ոստիկան ինքնամեկուսացված է եղել, 30-ը՝ մեկուսացված։ 20 ոստիկանի թեստի արդյունքները բացասական է եղել, 10 ոստիկան վարակված է եղել կորոնավիրուսով։ Նրանցից 5-ն առողջացել են»,- նշեց Մհրյանը։