Անի խոշորացված համայնքում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է գրանցվել

Անի խոշորացված համայնքում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է գրանցվել։ Անցած գիշեր մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում մահացել է Անի համայնքի Ձորակապ գյուղի 63 տարեկան բնակիչը, որն ունեցել է ուղեկցող հիվանդություն:

Տեղեկությունը SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատել է Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարալիկում գրանցվել էր կորոնավիրուսից մահվան երկու դեպք։ Իսկ կորոնավիրուսը հաստատվել է Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցների մոտ, որոնք բուժում են ստանում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ