Եվս մեկ զորամաս է անցել սննդի մատակարարման նոր կարգին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված, գնդապետ Ա. Գևորգյանի հրամանատարությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասը ևս անցել է սննդի մատակարարման նոր կարգին:

«Մնում է միայն ասել բարի ախորժակ»,- գրել է Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ Զինված ուժերում զինծառայողների բողոքների հիման վրա փոխվել է սննդի տեսականին․ ռագուից հրաժարվել են, մսաբուսային պահածոները վերափոխել են ու ավելացրել են այլ սննդատեսակներ, ինչպես, օրինակ, արագ պատրաստվող ապուրները։

Այս ամենն այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ ԶՈւ պարենային ծառայության պետ Արա Մարգարյանը։

Նա բացատրեց, որ գնացել են դեպի զինծառայողների հարմարություն՝ 7 տեսակ չոր ապուր են մշակել, որոնք դիրքերում կարելի է պատրաստել մի քանի րոպեում՝ ավելացնելով ընդամենը եռացող ջուրը։ Բայց գնացել են ավելի հեռուն․ հիմա զինծառայողներին տրվող հացի 40 տոկոսը լավաշի տեսքով է, իսկ եթե զինծառայողները պահանջեն, այդ տոկոսը կավելանա։

Posted by Shushan Stepanyan on Monday, April 20, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ