2015թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանը քայլ առ քայլ նկարագրում այն, ինչ տեղի ունեցավ հեղափոխության օրերին

Հատված Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից՝ 2015 թ. մարտի 1-ի հանրահավաքում (Տեսանյութը տեքստի վերջում):

Եւ վերջում, հայ ժողովրդի մոտալուտ փրկության մասին ձեզ լիակատար պատկերացում տալու համար, ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր միասնական ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը.

Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բեւեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը։

Կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի։

Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջեւ, որովհետեւ հետագայում այլեւս երբեք նման առիթ չեն ունենա, եւ Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ