Նիկոլ Փաշինյանը խոսում է թավիշի և «ամենաթողության» մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսում է թավիշի և «ամենաթողության» մասին:

«25-30 տարի երկիրը եղել է մաֆիոզների տրամադրության տակ: Երբ գործարարներին ասում եմ՝ աշխատեք, հարկ վճարեք, ես նրանց աչքերում հիասթափությունում եմ տեսնում: Կա խումբ, որը մտածում է՝ ինքը կշարունակի իր նախկին արտոնությունները պահել, որովհետև մտածում է՝ իր ծառայությանը իշխանությանը պետք է: Բայց չի կարող այդպես լինել»,- ասաց վարչապետը:

«Բոլորը գիտեն, որ իշխանությունը «ծեծող» չէ, առիթից օգտվում են ու լկտիանում: Եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան իրական զտումներ և դա կադրային ջարդ չէ: Չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի և այդ պրոցեսն էլ է թավշյա լինելու:

Ես զգացի, որ  ինչ-որ մի պահի մենք արդարանում ենք, պաշտպանվում ենք «թավիշի» համար: Բայց 2018թ-ին էդ «թավիշը» մեզ բերեց հաջողության: Չմտածեք, որ ես երբևէ իշխանությունը կփորձեմ բանդաներով պահպանել: Ես վարչապետ եմ մինչև էն պահը, որը դուք կկամենաք: Ես կմնամ, քանի կա ձեր վստահությունը»,- ասաց

Թավիշի եւ «ամենաթողության» մասին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, April 19, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ