Grand Candy-ի արտադրամասերից մեկում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսի վարակման երկու դեպք
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հովհաննես Խաչատրյանը։
Տեղեկություն ունեմ, որ Grand Candy-ի արտադրամասերից մեկում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսի վարակման երկու դեպք:
Ըստ իմ աղբյուրի նրանք այժմ գտնվում են ինֆեկցիոն հիվանդանոցում: Արտադրամասի տնօրինությունը չի ցանկանում դադարեցնել աշխատանքները իսկ մարդկանց գցում են փակուղու առաջ:
Եթե չեք ուզում աշխատել ապա մնացեք տանը, իսկ տանը մնալու դեպքում դուք չեք վարձատրվելու, բնականաբար մարդիկ անելանելի վիճակում հայտնված գնում են աշխատանքի իրենց և շրջապատի առողջությունը վտանգի տակ դնելով:
ՀԳ Հուսով եմ, կձեռնարկվեն համապատասխան աշխատանքները, որպեսզի
և´կանխվի վարակի տարածումը և´մարդկանց փոխհատուցումը: