Համաշխարհային աստղերն 8 ժամ երգել են ի պաշտպանություն կորոնավիրուսի դեմ պայքարողների

Համաշխարհային աստղերը, ներառյալ Բիլի Էլիշը, Թեյլոր Սվիֆթը, Փոլ Մաքքարթնին, Սելին Դիոնը, մասնակցել են ութ ժամ տևած բարեգործական համերգին՝ ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարողների: Հայտնում է Forbes- ը:

Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էր (ԱՀԿ), ինչպես նաև Global Citizen-ի կամավորները: Այս կերպ աստղերը շնորհակալություն են հայտնել բժիշկներին`համաճարակի ժամանակ կյանքերը փրկելու համար: Երկրպագուների հետ մի քանի ժամանոց առցանց հանդիպման ընթացքում աստղերը հավաքել են մոտ 128 միլիոն դոլար: Դրանք կուղղվկեն բժշկական հաստատությունների զարգացմանը, ինչպես նաև կօգնեն պատվաստանյութ ստեղծել կորոնավիրուսի դեմ և աջակցել վարակվածության տարածման հետևանքով տուժածներին:

Հրապարակման համաձայն, Լեդի Գագան եղել է կազմակերպչական կազմում: Երաժշտական ​​երեկոյի ժամանակ COVID-19 համաճարակի մասին փաստեր են ներկայացրել ամերիկացի հայտնի հաղորդավարներ Ջիմի Ֆալոնը, Յիմմի Քիմմելը և Սթիվեն Քոլբերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ