Գեղարքունիքի 10 վարակակիրներն էլ Վարդենիս քաղաքից են․ մանրամասներ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջով հայտնել էր, որ մարզում արդեն վարակի 10 դեպք է գրանցվել․

«Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է, և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների»։

Վարակակիրներից շատերի թեստերի պատասխանը գիշերն է եկել, նրանց բոլորին Երևանից մեկնած հատուկ խումբը մեկուսացրել է։ Տեղեկության հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ մարզպետից։ Նա ի պատասխան մեր հարցի հաստատեց, որ նշված տասը դեպքերն էլ Վարդենիս քաղաքից են:

«Նրանց շփման շրջանակը հիմնականում պարզված է, դժվարություն ունեք միայն սկզբնաղբյուրի պարզման հետ կապված։ Հաջորդականությամբ կոնտակտավորներին ընտանիքների անդամները պարզվում են և ոմանք մեկուսանում են, ոմանք տեղափոխվում են հյուրանոցներ»,- նշեց Սանոսյանը։

Սկզբնաղբյուրի հստակեցման վերաբերյալ հայտնի էր դարձել, որ տարածման աղբյուրը եղել է Էջմիածին քաղաքը, վարակակիրը այնտեղ է գտնվել որոշ ժամանակ առաջ, որից հետո ի հայտ են եկել սիմպտոմները: Մարզպետը այս տեղեկության վերաբերյալ ասաց․ «Տարբեր այդպիսի վարկածներ ունենք, բայց դեռ վերջնական տվյալ չունենք, դրա համար չեմ կարողանում ոչ հերքել, ոչ հաստատել»։

Նշենք, որ Վարդենիս քաղաքում վարակի բռնկման սկզբնաղբյուրը տեղի պոլիկլինիկան է, բժիշկներից մեկը ունենալով բոլոր սիմպտոմները շարունակել է աշխատանքի հաճախել և հենց նրա հետ կոնտակտավորներն էլ թեստավորվել և մեկուսացվել են։ Հավելենք նաև, որ վարակակիրների շփման շրջանակը մեծ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ