Ամիսներ առաջ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրված «Իմ քայլը» անվանումով Նիկոլ Փաշինյանի քանդակը կրկին վնասվել է:
Համացանցում լուսանկար է տարածվել, որում երևում է , որ կոտրել են արձանի գլխի մասը:
Արձանը գտնվում է Գյումրի-Վանաձոր ճանապարհին: Հիշեցնենք, որ հոկտեմբերին էլ անհայտ անձին կոտրել էին «Իմ քայլը» քանդակի ոտքի հատվածը:
Արձանը խորհրդանշում է Գյումրից սկսած Փաշինյանի սկսած քայլարշավը, որից հետո տեղի ունեցավ հեղափոխությունը:
Հիշեցնենք, որ Փաշինյանի արձանն առաջին անգամ վնասել էին մոտ 10 օր առաջ: