«Մարդկանց գիտելիքների մասին տեսակետ է ասում մեկը, ով Հայր Մերը չսովորեց». Արամ Սարգսյան:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի` վերջերս լույս տեսած գրքին, որտեղ Քոչարյանը պատմել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Ընկեր էիք ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից, որ սխալ էիր համարում Վաղոյի, Շիրխի ու մնացածի նշանակումները։ Բացի Սերժից ու Աղվանից կար մեկը իշխանության մեջ այդ ժամանակ, որ հավանում էիր։ Եվ ընդհանրապես մտքիդ փայլատակումներում
ինչու չես անրադարձել թե….

  •  ԼՂ հիմնահարցի որ տարբերակն էր քննարկվում այդ ժամանակ, որից ոգևորված էին Վազգենը և Դեմիրճյանը։
  • Ինչու չկա քո և ոճրագործի բանակցության ձայնագրությունը։ Մենակ չասես, որ Գրիշա Սարկիսովը, Գրիգորի Գարեգինիչը, Գասպարյան Վովան ու Կրակեմ Հրաչը քեզ ներս են թողել առանց դրսի հետ կապի և ձայնագրության։
  • Ոնց որոշեցիր դեռ քննություն չիրագործած, որ ուչասկովիյի մակարդակի գործ է։
  • Ինչու դատավարությունը արագացրեցիր և վկաների մեծ մասին չհարցաքննեցիր պարտակելով իրողությունը։


Հ.Գ.Մարդկանց գիտելիքների և ունակությունների մասին տեսակետ է ասում մեկը, ով մինչև վերջ Հայր Մերը չսովորեց, ով գիրք կարդալ չի սիրում, ում տնտեսության հետ ունեցած փորձը սահմանափակվում է Կաշոլկի գործարանի պարտկոմությամբ, ով անգամ բյոջեյի 20%֊ը մտածում էր, որ իրեննե է ու թալանել է երկիրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ