Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 43 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1291 է։ Ապաքինվել է 22 մարդ, բուժում շարունակում է ստանալ 726 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ ապաքինվել է 545 մարդ։
Մահացածների ընդհանուր թիվը 20 է։
Թեստերի ընդհանուր քանակը՝ 12 հազար 680 է։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ապրիլի 19-ի դրությամբ Covid-19 վարակի հաստատված 7 դեպք կա:
Բուժվել է 2 քաղաքացի:
Մեկուսացված է 25 քաղաքացի:
Իսկ ընդհանուր թեստավորվածների թիվը 141 է: