ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՎԵՐՋ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ
-12 վարչական շրջաններից կարմիր գծեր կմնա ՄԻԱՅՆ Կենտրոնում եւ Արաբկիրի որոշ հատվածներում։
— Լուսանկարով տուգանել այլեւս ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԻ,
— առնվազն 15 րոպե տեսանյութը ՊԱՐՏԱԴԻՐ կլինի։
— Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում)
— Առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։
— Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, դրանց համար կլինի հատուկ վայրեր, Հատուկ սակագին։
— Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։
— ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Սիրելի քաղաքացիներ, Երեւանի քաղաքապետի, աշխատակազմի եւ ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկա շաբաթ, Sisak Gabrielyanը շրջանառության մեջ կդնի իր և իմ հեղինակած օրենքի նախագիծը։ Հաշվի առնելով կարանտինը, ասուլիսի փոխարեն երկուշաբթի 15:00 ֆեյսբուքյան լայվով կներկայացնենք նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները։ Սիրելի լրագրողներ հարցերը կարող եք գրել նամակով»։
❌ՎԵՐՋ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ📌12 վարչական շրջաններից կարմիր գծեր կմնա ՄԻԱՅՆ Կենտրոնում եւ Արաբկիրի…
Posted by Sipan Pashinyan on Saturday, April 18, 2020