Անգլիայի գլխավոր բժիշկ Քրիս Վիթին թվարկել է այն գործոնները, որոնք միանշանակ կերպով բարձրացնում են վարակման եւ մահացության ռիսկը կորոնավիրուսի ինֆեկցիայի ժամանակ։
Ըստ այդմ, առաջին գործոնը պացիենտների առաջացած տարիքն է, որը բազմաթիվ դեպքերում հանգեցնում է մահացության։ Հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ տարեցները առանձնահատուկ պաշտպանության կարիք ունեն կորոնավիրուսից։ Ռիսկային զոնայում են ուղեկցող հիվանդություններ ունեցողները, ինչպես օրինակ՝ սիրտ-անոթային խնդիրներ ունեցողները։
Մահացածների իննսուն տոկոսի մոտ գոնե մեկ ուղեկցող հիվանդություն է եղել։ Եվ վերջապես, տղամարդիկ ավելի հաճախ են վարակվում կորոնավիրուսով, ինչը սակայն դեռ լիովին բացատրված չէ։