Ոչ մի համազարկ Եղիսաբեթ թագուհու ծննդյան օրը

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհին չեղարկել է իր ծննդյան տոնակատարությունների հետ կապված միջոցառումները, գրում է Reuters գործակալությունը:

Թագուհու 94-ամյա տարեդարձը նշելու հատուկ արարողություններ չեն լինի: Եղիսաբեթ թագուհին խնդրել է չեղարկել նաև թնդանոթների համազարկերն իր պատվին: Թագուհու կարծիքով՝ դրանք տեղին չեն լինի, քանի դեռ երկրում համավարակը չի հաղթահարվել:

Ավանդույթի համաձայն՝ Մեծ Բրիտանիայում թագուհու տարեդարձի օրը կամ թագավորական ընտանիքի հոբելյանական տոնակատարությունների ժամանակ Լոնդոնի տարբեր հատվածներից համազարկեր են հնչում: Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրն ապրիլի 21-ին է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ