Նվերներ՝ բուժում ստացող երեխաների համար

Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամից հայտնում են․

«Ամանորին մեր երեխաները գեղեցիկ ու նորաոճ հագուստի տեսքով շատ նվերներ էին ստացել Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք հիմնադրամի գործընկեր Family Rescue Fund հիմնադրամի կողմից:

Քրիստոնեական ամենակարևոր տոներից մեկի` Սուրբ Հարության տոնի առթիվ մեր սիրելի ընկերները կրկին բազմաթիվ նվերներ էին պատրաստել Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում տվյալ պահին բուժում ստացող երեխաների համար։

Անչափ շնորհակալ ենք Family Rescue Fund-ին և անձամբ տիկին Նազին՝ երեխաների ցանկություններն իրագործելու ու նրանց մեծ ուրախություն ու շատ երջանիկ պահեր պարգևելու համար»:

🎈Ամանորին մեր երեխաները գեղեցիկ ու նորաոճ հագուստի տեսքով շատ նվերներ էին ստացել Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք…

Posted by City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ on Saturday, April 18, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ