Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Արարատի մարզում գյուղմթերքի մանրամեծածախ շուկա է կառուցվում:
Նա Արարատի մարզ այցի ժամանակ տեղում ծանոթացել է կառուցվող շուկայի տարածքին ու պայմաններին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան-Արտաշատ մայրուղու վրա գործարարի կողմից կառուցվում է 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա։ Ինչպես «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես-համաժողովի ժամանակ էր ներկայացվել, արդեն մեկնարկել են կառուցման աշխատանքները:
Գյուղացիական տնտեսությունների և անհատ գյուղացիների համար ստեղծվում է բերքի իրացման առավել դյուրին և արդյունավետ միջավայր։ Ծրագրով նախատեսվում են կառուցել գյուղմթերքի համար նախատեսված տաղավարներ, ավտոկայանատեղի, մրգի սառնարաններ, պահեստներ, ճաշարաններ, սանհանգույցներ, խանութներ, ինչպես նաև՝ հյուրատուն։ Ներդրողը պարտավորովում է առաջին մեկ տարում գյուղացիական տնտեսություններին տաղավարները տրամադրել անվճար։
Շուկան, գտնվելով «Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում, բարենպաստ պայմաններ կստեղծի ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչների գյուղմթերքի՝ իրացման և գնումներ կատարելու համար։ Նախատեսվում է շուկան շահագործման հանձնել մինչև տարեվերջ։
Արարատի մարզում գյուղմթերքի մանրամեծածախ շուկա է կառուցվում
Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Saturday, April 18, 2020