Զինվորների երաժշտական շնորհակալությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին

Պաշտպանության բանակի «Ասպետ» համույթը իր շնորհակալությունն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում մարտնչող բուժաշխատողներին ու հայրենիքի պաշտպաններին։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջից։

ՊԲ-ն հրապարակել է տեսանյութ՝ համույթի կատարմամբ։

Մեր պատմության ընթացքում մենք շատ պատերազմներ տեսանք ու հաղթեցինք, սա էլ կհաղթենք։ Հայիս գենը հաղթող է , կռվող ու հաղթող։

Հայը պարտվել չգիտի ու դա մեր գենն է։ Սա էլ մի պատերազմ է, գուցե անսովոր, բայց էլի հարձակվողական դիրքից  << թշնամին>> վրա է տալիս, դե մենք էլ լավ գիտնենք պաշտպանվել և հետո գրոհել։

Եթե պատերազմում շատ հաճախ խրամատում անփորձ զինվորն է կռվում, հետո գեներալ դառնում, այստեղ մեր խրամատներում  հանճարներ ունենք, իսկական գործի գիտակ վարպետներ։

Հաղթանակը մեկն է և այն շուտով մերն է լինելու, հանձնվել չկա։

Պարզ է ՝ դժվար է , դուք էլ մարդ եք , միս ու արյունից, մեկին երեխա, մյուսին հիվանդ ծնող, մյուսին սիրելիի կարոտած համբույր, բայց կյանքի պտույտում մի բան կորցնում ենք՝ մի բան էլ գտնում։

Ձեր անքուն գիշերներում գտել եք ձեր մասնագիտական առաքինության խաչը, որը շատերին այդպես էլ անհաս է մնում, թող այդ խաչի զորությունը ձեզ հույս և ուժ տա՝  մեր խրամատներում զոհեր չունենանք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ