Այդ հակամարտությունը սպառված է, և ես այլևս ասելիք չունեմ. Համարում եմ, որ Հայ առաքելական եկեղեցու վարկը չպետք է տուժի ինչ-որ մարդկանց իրենց ղեկավարի մոտ ինքնահաստատվելու, աչքի ընկնելու պատճառով: Այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ կաթողիկոսի հայտնի հայտարարությանն ու դրան հաջորդած իր արձագանքի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններին:
Դիտարկմանը, որ այս ամենին արձագանքելն է նաև Արամ Ա կաթողիկոսը, որի խոսքում որևէ աջակցություն չկար Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, Ալեն ՍԻմոնյանն արձագանքեց. «Իսկ ինչու պետք է ընդհանրապես որևէ կաթողիկոսի խոսքի մեջ խոսք լինի խափանման միջոցի հետ կապված: Ես վստահ եմ, որ նույնիսկ կաթողիկոսը հիմա նույն բանը չէր անի՝ տեսնելով հանրության արձագանքը:
Դա ճնշում է դատարանի վրա: Իրավական առումով դա անթույլատրելի է: Արամ Ա կաթողիկոսը միշտ էլ աչքի է ընկել իր իմաստնությամբ, իր զսպվածությամբ, իրդիրքի լիարժեք և ճիշտ գնահատմամբ: Նույնը չես ասի տարբեր եկեղեցականների, որոնք այսօր չգիտես ինչու նմանվել են թաղային հեղինակությունների, թաղային բառապաշար են օգտագործում»: