ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։
«Աշխատանքի վերադառնալուց հետո` Դանիբեկյանը դատական նիստը, անհապաղ քննության ենթակա միջնորդության եւ համաճարակային վիճակում նշանակեց մայիսի 8-ին: Սա զավեշտ չէ, սա ծաղր չէ..սա որպես իրավաբան չեմ կարող ասել ինչ է…»,- գրել է Վարդեւանյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացել է աշխատանքի։
Նշենք, որ 1 ամիս է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չի կայացել՝ Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով։
Նշենք, որ պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան։
Օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, որի համաձայն՝ Աննա Դանիբեկյանը ենթարկվել է քթի վիրահատության՝ պետպատվերով:
Նիստերի չկայանալը պաշտպանները որակում են որպես մարդու իրավունքի ոտնահարում, որի համար պաշտպան Արամ Վարդեւանյանը 2 դիմում է ուղարկել ՄԻՊ-ին։
Աշխատանքի վերադառնալուց հետո` Դանիբեկյանը դատական նիստը, անհապաղ քննության ենթակա միջնորդության և համաճարակային վիճակում նշանակեց մայիսի 8-ին: Սա զավեշտ չէ, սա ծաղր չէ..սա որպես իրավաբան չեմ կարող ասել ինչ է..
Posted by Aram Vardevanyan on Friday, April 17, 2020