«Լայնածավալ հարձակում է սկսվել իշխանության և քաղաքական գործիչների նկատմամբ»․ Ալեն Սիմոնյան

Այսօր լայնածավալ հարձակում է սկսվել տարբեր ուղղություններով՝ իշխանության, պատգամավորների, քաղաքական գործիչների, անհատների նկատմամբ։ Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ պատճառը այն օրենքներն են, որոնք ընդունվում են խորհրդարանում, մասնավորապես՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին, գովազդի ժամի բացում Հանրային հեռուստաընկերության համար, այլ օրենքներ, ինչպես նաև այն քրեական գործերը, որոնք այսօր հարուցված են նախկին գործիչների նկատմամբ։

«Որոշ հեռուստաընկերություններով և կայքերով փորձ է արվում այս իրավիճակն օգտագործել իշխանությանը վարկաբեկելու համար, ներկայացնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Դիմում եմ ձեզ, հարգելի քաղաքացիներ, գիտեմ, որ ամեն ինչ հասկանում եք, որ տեղի չտաք այդ սին և կոնտեքստից կտրված նյութերին, Միքայել Մինասյանի հեռուստաընկերությամբ ելույթ ունեցող լարովի դերասաններին, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ֆեյքերին, այն բոլոր մարդկանց, որոնք վարձրատրվում են ՀՀ-ից գողացված փողերով։

Իշխանությունը նույնն է, եղել և մնալու է ՀՀ ժողովրդի մի մաս, իսկ այն բոլոր մարդիկ, որոնք հանցագործություններ են արել, պատժվելու են»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ