Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ մարզում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել։
Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ,
ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։
Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։
Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։
Առո՛ղջ եղեք։
Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ.Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է…
Posted by Գնել Սանոսյան/Gnel Sanosyan on Thursday, April 16, 2020