«Առաջին ծնունդը կորոնավիրուսով մայրիկից». Թորոսյանը լավ լուր է հայտնել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է.

«Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի, թե’ երեխան, թե’ մայրը իրենց լավ են զգում:

Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:

Առողջություն եմ մաղթում նրանց»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ