Սերժ Սարգսյանն արդեն պատասխանել է իրեն ուղղված հարցերի մի մասին

2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը կարճ ընդմիջում է հայտարարել, որի ընթացքում անձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի:

Նա, մասնավորապես, նշել է, որ մինչև այս պահը Սերժ Սարգսյանը պատասխանել է իրեն ուղղված բոլոր հարցերին, առայժմ հնչել է հարցերի միայն մի մասը:

Հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանը հարցեր ուղղել է հանձնաժողովի անդամներին, Ա. Քոչարյանը նշել է, որ Սարգսյանն այս դեպքում հարցեր տալու իրավունք չունի, նրա իրավունքն է՝ պատասխանել կամ չպատասխանել իրեն առաջադրած հարցերին:

Նա նշել է, որ նիստը դեռ կշարունակվի մոտ 2 ժամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ