Երեկ կրթության և գիտության նախարարությունը հրաման է ուղարկել դպրոցներ, որով ասվում է՝ վերջին 2019-2020 թթ. երկորրդ կիսամյակի ողջ մատյանի թվանշանները պետք է անցկացվի էլեկտրոնային մատյանների մեջ և այն պետք է արվի մինչև ապրիլի 20-ը: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբկցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նա նշեց, որ նախարարության այս հրամանից լուրջ խուճապ է առաջացել ամբողջ կրթական համակարգում, և բոլոր դպրոցների ուսուցիչներն ու տնօրենները բարձրաձայնում են այն մասին, որ իրապես հնարավոր չէ դա այդ ժամանակում անել:
«Ես որպես կրթության ոլորտի մարդ, որ աշխատել եմ այդքան տարի, կարող եմ փաստել որ մեկ կամ երկու օրում հնարավոր չէ այդքան ծավալուն գործընթացը կամզակերպել: Կապվեցի նախարարության հետ, որտեղից ասացին, որ սա ընդամենը մեկ օրվա գործ է և մեկ մարդու անելիք: Պետք է նշեմ, որ դա այդպես չէ և եթե դուք չեք պատկերացնում, թե որքան ծանրաբեռնվածություն կա դպրոցներում, ապա կխնդրեմ ուղղակիորեն նման հրատապ առաջարկները տաս օր շուտ անեք»,- ընդգծեց պատգամավորը: