Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ մի քանի ժամ հատկացրել է իր ֆեյսբուքյան էջին ուղղված նամակներն անձամբ կարդալու համար։ Եվ դրանից հետո հանգել է եզրակացության, որ մի քանի խումբ խնդիրներ կան։
Շատ մեծ թվով մարդիկ տեղյակ չեն, որ հանդիսանում են այս կամ այն ծրագրի շահառու։ Փաշինյանը այս մասին ասելուց հետո նաև տեղեկացրեց, որ անձամբ է մարդկանց հղումներ ուղարկել՝ ցույց տալու համար աջակցության դիմելու տարբերակները։
Վարչապետը նաև հրահանգեց նախ՝ կարգի բերել համակարգերի տեխնիկական մասը՝ դիմումները ընդունելու բավարար հնարավորություն ստեղծելու համար, ապա նաև մեծացնել լուսաբանման մասշտաբները՝ մարդկանց հասանելի ինֆորմացիա տալու համար։