Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր․ վերջին տվյալները հիվանդության աճի հետ կապված

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, առողջացել է ևս 61 մարդ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։

Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։

Ընդհանու ընդհանուր` 1159 դեպք, որից 48-ը՝ նոր,

Կա 783 վարակակիր

Ապաքինվել է 61 մարդ, ընդհանուր՝ 358

Մահացել է 1 մարդ, ընդհանուր՝ 18

Երեկ 537 թեստ է արվել, ընդհանուր՝ 9632

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ