«Գյուլնազ տատի «ժառանգների» նյութերը մի՛ կարդացեք….»․ Ա. Հարությունյան

«Գյուլնազ տատի «ժառանգների» նյութերը մի՛ կարդացեք»,-իր ֆեյսբուքյան էջում հանրությանը կոչ է արել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, թե հնարավոր է՝ այս տարի առանց միասնական քննության աշակերտները բուհ ընդունվեն։

«Սա անպատասխանատու լրագրության գագաթնակետն է, այն էլ` արտակարգ դրության ժամանակ, երբ մարդիկ այդքան լարված են նոր իրողությունների պատճառով: Մինչև հիմա գործել ենք 100 տոկոս թափանցիկ, ու որոշումները պատրաստ լինելուն պես անմիջապես հրապարակում ենք»,-գրել է նախարարը:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ վերջնականացնում են ուստարվա ավարտի, բուհեր ընդունելության կարգերը մշակելու գործընթացը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ